04 October 2011

Ինչպես կարկատել HTC Tattoo-ն

Ստորեւ նկարագրված է Տատուի (նույն ինքը կըտ՝ HTC Click) վրա անդրոիդ-ի թարմացումները ձգելու տարբերակ:

Երկար ժամանակ Տատուն լքված հեռախոս էր համարվում եւ android 1.6-ից ավել թարմացում ԷյչԹիՍին չեր տրամադրում: Բայց այժմ հնարավորություն կա այն թարմացնելու 2.1-ից 2.3 եւ ավել՝ փիրուզածին(cyanogen) լաթերով: 

Պատասխան չեմ կրելու, թե մի բան նենց չեղավ՝ մեղքը ձեր վիզը, միայն կարող եմ հավաստիացնել, որ ես վզովս առա ու չեմ փոշմանել: Ամեն ինչ շատ հեշտ էր եւ պարզ:

Այն հաջողությամբ փորձարկել եմ Վիվասել-ից գնած Տատուի վրա, բոլոր կայուն տարբերակներն էլ փորձել եմ՝ պրոբլեմ չկա:

Տեսությունը՝

Հեռախոսը ունի իր վերականգնիչը: Եթե անջատած հեռախոսի վրա սեղմեք ձայնի փոքրացում կամ տուն կոճակները եւ միաժամանակ միացնեք հեռախոսը, ապա միանալու է այդ վերականգնիչը, որով կարող եք չիփ-ի վրայից update.zip անունով թարմացում տեղադրել:
Խնդիրն այն է, որ պաշտոնական թարմացում HTCն չի թողարկել եւ եթե փորձեք այլ թարմացում տեղադրել ապա վերականգնիչից կստանաք պատասխան, որ թարմացումը ստորագրված չէ, եւ թարմացում չի արվի: 
 Դա լուծվում է շատ պարզ՝ բեռնիչը փոխելով: Դրանից հետո հանգիստ կարող եք հագցնել հեռախոսի հագով լաթեր: Ինչը եւ նկարագրվում է ստորեւ:

Ուրեմնըս,

Նախ ներբեռնում ենք համապատասխան լաթ (Տատուի հագով կայուն լաթերի ցուցակը կարող եք ներբեռնել այստեղից, ես փորձել եմ բոլոր տարբերակները, բոլորն էլ նորմալ նստում են, նախընտրել եմ օգտվել այժմ մշակվող տարբերակից android 2.3.7` nightly): Ձգելուց հետո բրթում եք հեռախոսի SD card-ի վրա, կարող եք փոխել անունը update.zip-ի, բայց պարտադիր չէ:

Այնուհետեւ Universal AndRoot-ով ստանում ենք համակարգի քոքը ձեռք տալու իրավունք: 

Հետո ROM Manager-ով այրում ենք բեռնիչի(ClockWorkMod) այրումով ( սեղմելով flash clockworkMod),

Հաջողումը ազդարարվում է այսպես՝


Եթե այսպիսի արդյունք չունեցաք, օրինակ գրեց, որ պաշտոնը իրեն չի բավարարում, ապա կրկին փորձեք համակարգի արմատները բացել AndRoot-ով:
Հաջողելուց հետո անջատում եք խելախոսը եւ միացնում եք տունիկը սեղմած: Տեսնում եք այսպիսի բան՝


Եթե վախենում եք, կարող եք հին աղբը պահպանել այստեղով՝ backup and restore, աղբամանը կգտնվի այստեղ՝ /sdcard/clockworkmod/backup, բայց ես դա ավելորդ թիթիզություն եմ համարել:
Այնուհետեւ լվանում ենք պատերի կեղտը՝ երկու wipe երի միջոցով:
Սկզբից մաքրում ենք ծննդատան պիտակները՝ wipe data/factory reset


Իջնում մինչեւ «այո, սաղ ռադ անել»


Նույնը անում ենք փեշերի պարունակության հետ՝ wipe cache partition, (սրանք պարտադրի չեն, բայց որոշ դեպքերում խանգառել են տեղադրմանը)
Այնուհետեւ բուն տեղադրում ենք փիրուզածինը ( «install zip from sd card»)


Անցնում ենք SDCard-ի մեջ եւ գտնոմ ձեր տեղադրած փիրուզածինը(ես միաժամանակ պահում էի 4 տարբերակ 2.1-ից 2.3.7): Սկսում է տեղադրումը, որից հետո հայտնվում է հետեւյալը՝

Վերբեռնվում ենք, եւ համբերում տեղադրման ավարտին, այն տեւում է մի քանի րոպե, հաջորդ բեռնումները կտեւեն րոպեյից պակաս:


Արդյունքում՝

Առաջին հրճվանքը անցնելուց հետո, (CPU-ի արագությունը մեծացնելուց հետո հետո, իդեպ ասեմ, որ իմ տարբերակում կայուն աշխատում էր 710-ի տակ, 729-ից ինքնասպան էր լինում, այնինչ փիրուզածնի կայուն տարբերակում դա էլ էր տժժցնում), մեջը խցկեք Ջուջուլի պիտակները (google apps). օրինակ՝ էսի, վերաբեռնվել կուզի ու քիչ մը նյարթերուտ կուտի իր հարցերեն, այնուամենայնիվ ադոնք աղվոր կլլան այլեւս:

Վայելեք Bluetooth , արագություն, Skype, վիդեոզանգեր ու լիքը ուրիշ հաճույքներ, որոնցից անհույս զրկված էիք կարծում:

Նոր հագուստը ակնհայտ շատ ավելի հարմար է, արդյունավետ եւ ունակ է: 

Շնորհավորանքներս: 

(Եթե խնդիրներ են ծագել մեկնաբանություն թողեք ստորեւ):

No comments:

Post a Comment

Please keep elementary ethics.